Մասիսի գերեզմանատան մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհից, ընկել ջրատարը. կա 1 զոհ և վիրավոր
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 01։07-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գերեզմանատան մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը․ Արմեն Ս․-ն (ծնված 1992 թ.) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արտակ Դ․-ն (ծնված 1983 թ.) ջրատարից դուրս է բերվել տեղի ուժերով, փրկարարները նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել Արմեն Ս․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել են ավտոմեքենան։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Կրակոցներ՝ Արցախում. ասկերանցին վեճի պահին կրակահերթ է արձակել
Սույն թվականի դեկտեմբերի 19-ին, իսկ հետո նաև դեկտեմբերի 20-ին Ասկերան քաղաքի բնակիչ Մ. Հ.-ի, Ա. Ա.-ի և նույն շրջանի Իվան...