«Սոսու պուրակ» արգելավայրի որևէ հատված չի զիջվել կամ չի կրճատվել
«Սոսու պուրակ» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում և որևէ հատված չի զիջվել կամ կրճատվել: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներով շրջանառվող «Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին» վերտառությամբ հրապարակումների, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը՝
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրը, որի տարածքը կազմում է 64.2 հա, գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում։
Հիշեցնենք, որ Սոսու պուրակ» արգելավայրը ստեղծվել է՝ համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի N 341 որոշման: Այն գտնվում է Հարավային Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային մակրոլանջի ստորոտով անցնող Ծավ գետի ափին, հովտի ողողատային մասում, 700-750 մ բարձրության վրա։
Մինչև 2004 թվականը «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» գտնվում էր Կապանի անտառտնտեսության կազմում, որը, ըստ էության, պահպանությունն ապահովող լծակներ չուներ։ «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ․ մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ1044-Ն որոշման համաձայն առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության հանձնվել է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությանը՝ պահպանության և վերականգնման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N1401-Ն որոշման «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» սահմանների ճշգրտման և քարտեզագրման արդյունքում արգելավայրի տարածքի չափը կազմել է 64.2 հեկտար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...