Կասկածյալը զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ իր հյուրը հավանաբար մահացել է
Դեկտեմբերի 20-ին սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա Կարեն Ջ․-ից, որը հայտնել է, թե տանը հյուր ունի, ու նա 30 րոպե է չի արձագանքում ու, կարծես՝ մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից էլ նշված հասցեով ժամանել է օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանի, Արտաշատի ոստիկանապետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ 54-ամյա Աշոտ Հ-ի դին։ Դատաբժիշկը զննելով այն հայտնել է, որ սրտի շրջանում կա կտրած-ծակած վերք։ Նույն պահին Արարատի մարզի ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն են բերման ենթարկել Կարեն Ջ․-ին։ Այնուհետև նրան ներկայացրել են Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ հարուցված ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանշներով գործի շրջանակում նա ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Կրակոցներ՝ Արցախում. ասկերանցին վեճի պահին կրակահերթ է արձակել
Սույն թվականի դեկտեմբերի 19-ին, իսկ հետո նաև դեկտեմբերի 20-ին Ասկերան քաղաքի բնակիչ Մ. Հ.-ի, Ա. Ա.-ի և նույն շրջանի Իվան...