ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապանից մի քանի կմ հեռավորության վրա էքսկավատորը «գծում» է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը. Sputnik
Հենց հիմա Կապանից մի քանի կմ հեռավորության վրա էքսկավատորը «գծում» է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հաղորդում է, որ սահմանագիծն անցնում է Կապանի օդանավակայանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Տեղի բնակիչների խոսքով՝ ադրբեջանցիներն այս պահին մի քանի կմ հեռավորության վրա են։
Նրա խոսքով՝ էքսկավատորը «գծանշում է» խորհրդային սահմանը և փակում Կապանից դեպի Կովսական (Զանգելան) տանող միակ ճանապարհը։ Սահմանն անցնում է այնտեղով, որը Google maps-ն է ցույց տալիս։
Հիշեցնենք`երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր` ժամը 17.00–ին, Սյունիքի մարզի բոլոր բարենպաստ դիրքերը հանձնվելու են թշնամուն։
Լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր` դեկտեմբերի 18–ին հայտնեց, որ Ադրբեջանի հետ Սյունիքի հատվածում սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա։
Նա հիշեցրեց, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի զիջում չի լինելու։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ
Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ: Հիշեցնենք, որ երեկ հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնում եմ, իմ օրվա հացի փողն աշխատեմ, ի՞նչ իրավունքով ես փակում ճամփաս». լարված իրավիճակ մետրոյում
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում առավոտյան կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...