Շիրազ, Մազմանյան, Չաուշ փողոցներում երթևեկությունը կփոխվի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․
«Երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով` տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Երեւան քաղաքի Շիրազի փողոց - Մազմանյան փողոց - Չաուշի փողոց - Սիլիկյան Նոր խճուղի լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում լուսացույցները կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով, ինչը նշանակում է, որ ճանապարհային երթեւեկության կանոնների համաձայն տվյալ խաչմերուկում երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ նշված փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին»։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...