ՊՆ-ն՝ զորահավաքային զորակոչով ռազմաճակատ մեկնած քաղաքացիների վարձատրության մասին
ամացանցում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի ընթացքում զորահավաքային զորակոչով (մոբիլիզացիոն ռեսուրս) ռազմաճակատ մեկնած քաղաքացիները մինչև օրս չեն ստացել իրենց ծառայության դիմաց սահմանված գումարները՝ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար։
Խնդրի պարզաբանման նպատակով «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ երեկվանից մեկնարկել է նոյեմբեր ամսվա համար վճարումների կատարման գործընթացը:
Դեկտեմբերի 17-ին նախատեսվող փոխանցումների մեկնարկի մասին ՊՆ-ն հայտարարել էր դեռ դեկտեմբերի 9-ին՝ տեղեկացնելով, որ իրականացվում են ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքներ։
Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա համար չիրականացված փոխանցումներին՝ նախարարությունից պարզաբանեցին, որ այդ ընթացքի համար վարձատրությունների հիմնական մասը վճարվել է, սակայն որոշ քաղաքացիների դեպքում, փաստաթղթերի ուշ ներկայացման կամ ցուցակներում առկա անճշտություններով պայմանավորված, գումարի փոխանցումների ժամկետները ձգձգվել են։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...