Բանկի աշխատակիցը քարտային հաշիվների վերջում թիվ է ավելացրել և 197 մլն. 135 հազար դրամ հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 40-ամյա տղամարդը զբաղեցնելով Հայաստանում գործող բանկերից մեկի ավտամատացված բանկային համակարգի ուղեկցման բաժնի պետի պաշտոնը և իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում ունենալով բանկի ավտամատացված բանկային համակարգում գործողություններ կատարելու իրավասություններ, 2019 թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, անմիջապես բանկի ավտամատացված համակարգից իր և Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացու քարտային հաշիվներին մուտքագրված գումարների վերջում ծրագրային եղանակով ավելացրել է թվանշաններ կամ մուտքագրել է գոյություն չունեցող գումարներ, որի արդյունքում Բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 197 մլն. 135 հազար ՀՀ դրամ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...