Դանակահարություն՝ Սարի թաղում. տուժողին դանակահարել էր հորեղբոր 29-ամյա որդին
Դեկտեմբերի 15-ին, ժամը 2.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած վերքով Սարի թաղի 40-ամյա մի բնակիչ է հիվանդանոց տեղափոխվել:
Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն։ Տղամարդուն վիրահատում էին, բացատրություն վերցնելն անհնար էր։ Նրան հիվանդանոց ուղեկցողի հայտարարությամբ՝ նշված հասցեում բարձրությունից էր ընկել։
Սակայն Սարի թաղ մեկնած քրեական հետախույզները այլ բան պետք է պարզեին։ Հարազատների հայտարարությունը հավատ չէր ներշնչում։ Թե՛ վնասվածքի բնույթը, թե՛ դեպքի վայր զննությունը փաստում էին, որ թաքցրել են կատարվածի իրական հանգամանքները։ Նույնիսկ դժվար չէր պատկերացնել, թե ինչու։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ ժամեր առաջ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր հորեղբոր 29-ամյա որդին։
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել։
Հանգամանքները պարզվում են։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դանակը հայտնաբերվել է։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...