Կարին գյուղում որդին խեղդել է 84-ամյա մորը
Դեկտեմբերի 12-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից շտապօգնության խումբ մեկնեց Արագածոտնի մարզի Կարին գյուղ։ Բուժխումբն արձանագրեց, որ 84-ամյա կինը մահացած է և տեղեկությունը փոխանցեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետ ու դատաբժիշկ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ իրավապահները տանը արնանման հետքեր հայտնաբերեցին։ Արնանման հետքեր կային նաև դիակի վրա։ Շուտով հայտնի դարձավ, որ տարեց կնոջը սպանել են։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Աշտարակի քրեական հետախույզներն իրականացրին օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով այլ իրավապահ կառույցների ծառայողների հետ։ Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ թոշակառու կնոջը որդին ծեծել է, ապա խեղդել։ 50-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, ապա ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես և շարժառիթը պարզելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերը հայտնում են՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել
Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել։ Այս մասին հայտնում է Ազատությունը...