Ականի պայթյուն Աղդամում. Ադրբեջանը զոհ և վիրավորներ ունի
Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են, հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ներքին գործերի նախարարությունը։
«Դեկտեմբերի 13-ին` ժամը 17: 00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներից մեկը, ինչպես նաև Աղդամի շրջանի բնակիչներ Տողրուլ Ահմեդովը (1984թ. ծնված) և Էլչին Մամեդովը (1990թ. ծնված) պայթել են հակահետևակային ականի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ կառույցների տվյալների՝ Մամեդովը մահացել է, Ահմեդովն ու զինծառայողը ծանր վիրավորվել են։
Հարուցվել է քրեական գործ՝ «զավթողական պատերազմի ծրագրման, վարման» և «դիտավորյալ սպանության» հոդվածներով։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերը հայտնում են՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել
Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել։ Այս մասին հայտնում է Ազատությունը...