Ռուս խաղաղապահներն իրենց դիտակետերը կահավորել են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ կառույցներով՝ կրակոցներից և բեկորներից պաշտպանվելու, ինչպես նաև մոտակա տարածքին հետևելու համար, ՌԴ ՊՆ-ին հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուս խաղաղապահներն իրենց դիտակետերը կահավորել են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, սննդի պատրաստման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ՝ մշտական էլեկտրաէներգիայով: Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորումներ, էլեկտրական սարքեր, ջեռուցման և օդորակման համակարգ:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...