Հակառակորդի հարձակման մեսիջն այն է, որ իրենց նպատակը Սյունիքը վերցնելն է. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ Tert.am-ի հետ զրույցում խոսելով հակառակորդի ձեռնարկած հարձակման փորձի մասին, որի հետևանքով երեք պահեստազորային է վիրավորվել ասել է, որ հիմա հակառակորդի հարձակման նկրտումներն ամենևին էլ Արցախին ուղղված չեն, այս ամենի մեսիջն այն է, որ նրանց նպատակը Սյունիքը վերցնելն է:
Հովհաննիսյանը նշեց, որ այս ընթացքում, իրականում, որպես այդպիսին, խաղաղություն չկա և կրակի այս ժամանակավոր դադարեցումն իրենից խաղաղություն չէր ենթադրում, այս մարդասիրական բնույթ ուներ, որ տեղի ունենար դիակների փոխանակում, գերիների փոխանակում, մյուս կողմից նաև Ադրբեջանին տրվեց այն, ինչ ուզում էր:
«Տրվեց նույնիսկ ավելին՝ այն հույսով, թե խաղաղություն կամ գոնե խաղաղության մասին երկխոսություն կլինի, բայց ես վստահորեն կարող եմ ասել, որ խաղաղություն երբեք չի լինի, քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան ցամաքային կապով չեն կապվել միմյանց»:
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն արծարծում է Գեղարքունիքի մարզի, Երևանի հարցը, որպեսզի ստանան Սյունիքը, սրա համար տարածաշրջանում պատերազմը դեռ չի ավարտվել: «Բացի սրանից, տարածաշրջանում նոր իրողություն է, նոր սահմաններ են, մենք պետք է ավելի մեծ պատերազմի և գործողությունների սպասենք, որովհետև պատերազմներն այսպիսի սադրանքներով են սկսվում»:
Իրավիճակը, ըստ Հովհաննիսյանի, այնպիսին է, որ ցանկացած տարածքի, մեկ բլուրի, մեկ մետրի համար հրահրումներ և սադրանքներ են լինում:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...