Արցախից Երևան եկած Շուշիի բնակչը պատուհանից ցած է նետվել և տեղում մահացել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Հաղթանակ» թաղամասում՝ Երևանում գործող թիվ 1 տուն-ինտերնատում: Փոխտնօրեն Վարդան Բալայանը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Արցախից ինտերնատ եկած հյուրը պատուհանից ցած է նետվել և տեղում մահացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետույթան Շուշի քաղաքի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ. Ղ.-ն էր, ով նշված տուն ինտերնատի հիմնական մասնաշենքի 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դատաբժշկական:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...