ԱՄՆ Նյու Յորքում ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների խմբի մեջ. կա 7 տուժած
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Մանհեթենի շրջանում ուրբաթ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների խմբի մեջ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ABC հեռուստաընկերության տեղի մասնաճյուղին:
Նշվում է, որ տուժել է 7 մարդ: Տուժածներից մի քանիսը հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ավտոմեքենայի ղեկին կին է եղել: Նա չի փորձել լքել դեպքի վայրը, իր հետ զրուցել են ոստիկանության աշխատակիցներ: Նրա ձերբակալման մասին չի հաղորդվում:
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ ցուցարարները հանդես են եկել հաջակցություն Black Lives Matter շարժման: Այն ակտիվ մասնակցություն ունի բողոքի զանգվածային ակցիաներում, որոնք ԱՄՆ-ում սկսվել են Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Իրավապահները նրան ձերբակալելիս խեղդամահ էին արել: Ձերբակալմանը մասնակցություն ունեցած 4 ոստիկաններն աշխատանքից ազատվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...