Պատերազմի օրերին դատախազի նոր տեղակալի նստավայրի ու ծառայողական մեքենայի համար ավելի քան 60 մլն դրամ է ծախսվել. Tert. am
ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանի համար պատերազմական օրերին Գլխավոր դատախազությունը գումար չի խնայել: Tert.am-ի տեղեկություններով՝ նոր ստեղծված կառույցի վրա Դատախազությունն ավելի քան 60 մլն դրամ է ծախսել:
Հատուկ նպատակով ստեղծված կառույցի ղեկավարը, որի նպատակը ապօրինի գույքերի վերացումն է, պատերազմի օրերին 10 մլն դրամ արժողությամբ Տոյոտա Քեմրի մակնիշի մեքենա է գնել՝ ծառայողական նպատակով:
Ավելին՝ նոր հաստիքով դատախազ դարձած Սրբուհի Գալյանն առանձին նստավայր կունենա, որի կառուցման համար դատախազությունը ավելի քան 50 մլն դրամ գումար է տրամադրել:
Գալյանը կաշխատի Դատախազության շենքից դուրս՝ Երկթագծի վարչության շենքի հարևանությամբ գտնվող մասնաշենքում, որը վերանորոգում են նրա նստավայրը դարձնելու համար:
Չնայած իր աշխատանքային պարտականություններին, Tert.am-ը նախկինում հայտնել է, որ Գալյանի ամուսինը տարեկան ընդամենը 6 մլն դրամ աշխատավարձ է ստանում, սակայն 1 տարում 323 մլն դրամ արժողությամբ 2 բնակարանի համասեփականատեր է դարձել: Գույքի ձեռք բերման օրինականությունը քննարկման առարկա չի դարձել:
2019-ին Սրբուհի Գալյանի ամուսինը Վերին Անտառային փողոցում երկու բնակարանի համատեղ սեփականատեր է դարձել, երկու բնակարան են գնել, որոնցից մեկի արժեքը 206 մլն դրամ է, մյուսի արժեքը՝ 117 մլն դրամ:
Սակայն, Գալայանի ամուսնու գույքի ապօրինության հարց չի քննարկվում, չնայած այն բանին, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ այդ գումարն ու ունեցվածքը մասամբ պատկանում է նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյայի:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...