Էրդողանն ու Ալիևն իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանի դեմ են գնում. Էդմոն Մարուքյան
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հայտարարությունները, ըստ էության, նրա մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի խոսքերով, պատահական չէր Ռուսաստանի ռեակցիան. «Նրանք իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանի դեմ են գնում, քանի որ փաստաթղթի միջնորդը, պահպանողը, հետևողը Ռուսաստանի Դաշնությունն է՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկիր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ»:
«Մինչև Թուրքիան ու Ադրբեջանը չձերբազատվեն իրենց ցեղասպանական հայտարություններից, Երևանի մասին հայտարարություններից, ինչի մասին առաջին անգամ չեն հայտարարում, ես չեմ պատկերացնում որևէ հարաբերություն, գործակցություն՝ հանուն տարածաշրջանի զարգացման:
Նախ պետք է այդ հռետորաբանությունից հրաժարվեն: Երաշխիքներ պետք է լինեն, որ որևէ նպատակ չկա ոտնձգություններ իրականացնել ՀՀ սուվերեն տարածքի կամ Արցախի մնացած տարածքի նկատմամբ:
Մեր վերքերն այսօր շատ թարմ են, մենք չենք կարող հիմա նման խոսակցություններ վարել, եթե անգամ իրենք ասեին, որ ամեն ինչ լավ է:
Մեր վերքերը շատ թարմ են ու պատմությունը ցույց է տալիս, որ ժամանակ է պետք, որպեսզի կողմերը գիտակցեն, թե ինչ է տեղի ունեցել: Մենք դեռ տաք ենք, ամբողջ խորությամբ չենք պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...