«Ձեր՝ փողոցային պայքարի միջոցով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն արդյունք չի տվել». լրագրողը՝ Իվետա Տոնոյանին
«Ձեր՝ փողոցային պայքարի միջոցով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն արդյունք չի տվել: Ի՞նչ եք պատրաստվում անել, եթե վարչապետն ամիսներ շարունակ հրաժարական չտա»,- խորհրդարանական ճեպազրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանին դիմեց լրագրողը: «Ես կարծում եմ, որ շատ վաղ է գնահատական տալ՝ պայքարն արդյունք տվել է, թե ոչ: Պայքարն ընթացքի մեջ է, և ես առավել քան վստահ եմ, որ այս գործում մենք հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն այլընտրանք չունի:
Տոնոյանը հանրահավաքների սակավամարդությունը պայմանավորում է նրանով, որ ժողովուրդն այս պահին սգի, շոկի մեջ է:
Պատգամավորի խոսքով՝ օգտագործելու են վարչապետի հրաժարականին հասնելու բոլոր հնարավոր գործիքները՝ կլինեն դրանք քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, թե հանրահավաքներ, «մինչև Փաշինյանի մոտ հասունանա հրաժարական տալու գիտակցումը»:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...