Սիսիան-Երևան ավտոճանապարհին «Honda Fit» ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ և զոհ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «Honda Fit» (վարորդ՝ Համլետ Մ․, ծնված 1972 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 60 մ), ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Արամ Հ․-ն (ծնված 1972 թ.) ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ուղևոր Վրեժ Մ․-ն (ծնված 2001 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, Արամ Հ․-ին և Վրեժ Մ․-ի դին․ վերջինիս դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածները տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...