Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով Չինաստանի ուղղությամբ գնացքն առաջին անգամ բեռների տեղափոխում է իրականացրել
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Չինաստանի ուղղությամբ բեռների տեղափոխումը իրականացվել է առաջին անգամ դեկտեմբերի 8-ին, ուշ երեկոյան Վրաստան է մտել գնացքը, որը Թուրքիայի Ստամբուլ քաղաքից շարժվել է դեկտեմբերի 4-ին։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, ասված է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկատվության մեջ:
«Այս իրադարձությունն աննախադեպ է, քանի որ մինչ այժմ միջին տրանսպորտային միջանցքով բեռները Չինաստանից տեղափոխվում էին Եվրոպա»,- նշում են գերատեսչությունում:
Ըստ նրանց, գնացքը, որը պետք է Չինաստանի Սիան նահանգ հասնի միջին երկաթուղային միջանցքով (որն իր մեջ ներառում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային անցումը), 12 օրվա ընթացքում անցնելու է 8693 կիլոմետր:
«Վրաստանով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարսը երկաթուղային նոր ուղի է, այն միջանցքի նյութատեխնիկական մասն է, որը կապում է Եվրոպան ու Ասիան: Այս երկաթուղային գիծը փորձնական ռեժիմով գործում է 2017 թվականից:
2020 թվականի հունվար-հոկտեմբերին միջին միջանցքով Չինաստանից / դեպի Վրաստան առաքված բեռնարկղերի քանակը կազմել է 2343 TEU, ինչը 35,1 տոկոսով ավելին է, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում (1734 TEU): Այդ թվում, 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում BTK-ով տեղափոխվել է 1260 TEU, ինչը 371,9 տոկոսով ավելին է, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում (267 TEU)
Վրաստանով անցնող միջանցքն առանձնանում է ոչ միայն աշխարհագրական դիրքով պատճառած առավելություններով, այլև զարգացած ենթակառուցվածքներով և ինստիտուցիոնալ համակարգով:
Բացի այդ, միջանցքի զարգացումը պարզապես ենթակառուցվածքի դասավորությունը չէ, այն պետք է ուղեկցվի պարզեցված և թվայնացված մաքսային և սահմանային անցումների ընթացակարգերով, ինչը մեր անվերապահ առավելությունն է: Դրան գումարվում են Վրաստանում մատակարարման շղթայի դիվերսիֆիկացման հնարավորությունները, որոնք արտահայտվում են ծովային, ցամաքային և երկաթուղային կապերի առկայությամբ հարևան երկրների հետ:
Միևնույն ժամանակ, աշխատանքներ են սկսվել երկրի ներսում (ներառյալ նավահանգիստները) և միաժամանակ տրանսպորտային միջանցքի տրանսպորտային համակարգերի թվայնացման հարցերի շուրջ: Վերոնշյալ նախագծերն ու գործողությունները կարևոր են դեպի Վրաստան տրանսպորտային միջանցքների մրցունակությունը բարձրացնելու համար»,- ասված է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ու՞մ ինքնաթիռն է Երևանից մեկնել Բաքու. Инфотека24
Ավելի վաղ հայտնել էինք. որ Երևանից մասնավոր ինքնաթիռ է մեկնել Բաքու:Инфотека24-ի հաղորդմամբ` ինքնաթիռը Բաքու է տեղափոխել...
Ադրբեջանցիները մտնում են, մեր խանութներից առեւտուր անում, արդեն սովորական է դարձել. Ասկերանի քաղաքապետ
«Իրավունք» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ակնա (Աղդամ) քաղաքի ու հարակից տարածքների...
Ընթացքի ժամանակ ծխող վարորդները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկ...
Վարորդները կտուգանվեն ընթացքի ժամանակ մեքենայում ծխելու համար
ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջա...