Ադրբեջանցիները մտնում են, մեր խանութներից առեւտուր անում, արդեն սովորական է դարձել. Ասկերանի քաղաքապետ
«Իրավունք» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ակնա (Աղդամ) քաղաքի ու հարակից տարածքների կորստով Ասկերան քաղաքը հայտնվել է սահմանից 200- 250 մետր հեռավորության վրա: Իսկ քաղաքի կենտրոնը հազիվ մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում ադրբեջանցիներից: Մինչդեռ արցախցիները շարունակում են վերադառնալ իրենց տներ: Այսպիսով՝ ինչ իրավիճակ է Ասկերանում այս օրերին, փորձեցինք հետաքրքրվել քաղաքապետ Հայկ Շմիրյանից, ով փաստեց.
Պատերազմը, կարելի է ասել, Ասկերանի կողքով անցավ, լուրջ վնասներ, ըստ էության, Ասկերանը չի կրել: Մինչ պատերազմը, Ասկերանի շրջանում ապրում էր մոտավոր 18 հազարից մի քիչ ավելի բնակչություն: Պատերազմի օրերին բնակչության մետ 50 տոկոսը տեղափոխվել է տարբեր ուղղություններով՝ հիմնականում Հայաստանի Հանրապետություն: Բայց արդեն կամաց-կամաց մարդիկ հետ են վերադառնում, ուղղակի որոշակի մտահոգություններ կան սահմանային իրավիճակի հետ կապված:
Կմանրամասնե՞ք:
Դե, մեկ կիլոմետր էլ չկա, որ հեռու ենք Ադրբեջանի սահմանից: Էս համաձայնագրի շրջանակում ավելի ենք մոտեցել սահմանին, դարձել ենք սահմանային գոտի: Ընդհանուր, Ասկերանի շրջանից ութ համայնք հանձնվել է Ադրբեջանին:
Հիմնական մեր գերխնդիրն այսօր տարհանված բնակիչներին բնակության վայրով, սնունդով ապահովելն է:
Պարո՛ն Շմիրյան, ասկերանցիներն ահազանգում են, որ ադրբեջանցիներն անարգել ելումուտ են անում սահմանային բնակավայրեր, անգամ փորձում ծաղրել երիտասարդ աղջիկներին, ծերերին:
Անկեղծ ասած, նման դեպքերի ականատես չեմ եղել, ավելի շուտ՝ տեղյակ չեմ: Կարող եմ ասել, որ Ասկերանից շատ մոտ հեռավորության վրա երեւում է ադրբեջանցիների շարժը: Իրենք էլ պարբերաբար սահմանազատումներ անելու պատրվակով ելումուտ են անում: Մեր գյուղացիներից շատերը կարողանում են հետները լեզու գտնել, ավելին՝ բանակցությունների միջոցով մտնել եւ արդեն հակառակորդին հանձնված տարածքներից իրենց բերքը, պաշարները հանել: Մարդ կա թողնում է, մարդ կա՝ չէ: Այ, էս վիճակն է:
Ասում են՝ ադրբեջանցիները առեւտուր են անում Ասկերանի գյուղերի հետ:
Այո, կա նման բան: Ե՛վ ադրբեջանցիները, եւ՛ խաղաղապահները մտնում են, մեր խանութներից առեւտուր անում: Արդեն սովորական է դարձել:
Սովորակա՞ն:
-Մտավախություն, իհարկե, կա, ուղղակի էն մարդիկ, ովքեր չեն տեսել թուրքի վրեժխնդիր աչքերը, չեն վախենում: Բայց տարիքով մեծերը, ովքեր պատկերացնում են, թե ով է թուրքը, ինչ կարա անի, ինչ վնասներ կարող է տալ, այ, էդ մարդիկ մտավախություն, իհարկե, ունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ու՞մ ինքնաթիռն է Երևանից մեկնել Բաքու. Инфотека24
Ավելի վաղ հայտնել էինք. որ Երևանից մասնավոր ինքնաթիռ է մեկնել Բաքու:Инфотека24-ի հաղորդմամբ` ինքնաթիռը Բաքու է տեղափոխել...
Ընթացքի ժամանակ ծխող վարորդները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկ...
Վարորդները կտուգանվեն ընթացքի ժամանակ մեքենայում ծխելու համար
ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջա...
Ռուսաստանն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից
«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 14-ից արգելք է դնում Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծման վրա:РИА Новости-...