Վարորդները կտուգանվեն ընթացքի ժամանակ մեքենայում ծխելու համար
ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կիրառել նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Նախագծի նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը, կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները՝ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից: Մասնավորապես նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարաքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ»,-ասաց Ֆիդանյանը:
Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն:
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար»,-ասաց Ֆիդանյանը:
Այսպիսով` սահմանվում է, որ վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
Օրինագծի մի քանի հոդվածներով նախատեսվող նորմերի նպատակը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես հետաձգելն է: Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:
Նմանատիպ հոդվածներ
Ու՞մ ինքնաթիռն է Երևանից մեկնել Բաքու. Инфотека24
Ավելի վաղ հայտնել էինք. որ Երևանից մասնավոր ինքնաթիռ է մեկնել Բաքու:Инфотека24-ի հաղորդմամբ` ինքնաթիռը Բաքու է տեղափոխել...
Ադրբեջանցիները մտնում են, մեր խանութներից առեւտուր անում, արդեն սովորական է դարձել. Ասկերանի քաղաքապետ
«Իրավունք» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ակնա (Աղդամ) քաղաքի ու հարակից տարածքների...
Ընթացքի ժամանակ ծխող վարորդները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկ...
Ի՞նչ կապ ունեն ուդիները Արցախի Դադիվանքի հետ. Հրանուշ Խառատյանը մանրամասնում է
Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ կապ ունեն ուդիները Արցախի Դադի վանքի հետ: Այն կապը, որ նրանք Հ...