Ապաստարանների առկայությունը պարտադիր կդառնա
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ապաստարանների նորմերի մշակման գործընթաց, որով նոր շենքերի կառուցման, վերակառուցման ժամանակ ապաստարանների առկայությունը լինելու է պարտադիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը տեղեկացրեց, որ գործընթացը սկսվել է ընթացիկ տարվա հունիսից:
«Պարտադիր պահանջներ են սահմանվում հատկապես նոր կառուցվող շենքերի համար, որտեղ ճարտարապետահատակագծային առաջադրանքն առանց ապաստարանի չի կարող հաստատվել: Այսինքն՝ շենք ես ուզում կառուցել, դու պետք է նախատեսես այնպիսի պայմաններ քո նկուղային կամ կիսանկուղային հարկաբաժիններում, որոնք շատ արագ կարող են վերածվել ապաստարանների»,-ասաց Ռուզաննա Ադամյանը:
Նախագծող կազմակերպությունը մշակելու է վերակառուցվող և կառուցվող շենքերի ու շինությունների համար ապաստարանների տեղակայման նորմեր՝ վերազինման, համալրման, կահավորման, պատերի հաստության, ազդանշանային, հակահրդեհային համակարգերի և այլ հարցերի հետ կապված:
Շենքեր կան, որոնք ամրացման խնդիր ունեն, ինչը ենթադրում է տեխնիկական մեծ միջոցառումներ: Ահա, արդեն կառուցված շենքի ամրացման շրջանակում էլ ապաստարանների այդ նորմը կիրառվելու է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Ու՞մ ինքնաթիռն է Երևանից մեկնել Բաքու. Инфотека24
Ավելի վաղ հայտնել էինք. որ Երևանից մասնավոր ինքնաթիռ է մեկնել Բաքու:Инфотека24-ի հաղորդմամբ` ինքնաթիռը Բաքու է տեղափոխել...
Ադրբեջանցիները մտնում են, մեր խանութներից առեւտուր անում, արդեն սովորական է դարձել. Ասկերանի քաղաքապետ
«Իրավունք» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ակնա (Աղդամ) քաղաքի ու հարակից տարածքների...
Ընթացքի ժամանակ ծխող վարորդները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկ...
Վարորդները կտուգանվեն ընթացքի ժամանակ մեքենայում ծխելու համար
ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջա...