Վաճառքի՞ են հանվել բանակի կարիքների համար նախատեսված օգնության տարբեր ապրանքներ. ահազանգ
Օնլայն վաճառքի հարթակներում, օրինակ list.am-ում վաճառքի է հանվել բանակի կարիքների համար նախատեսված օգնությունը, որն ուղարկվել է հայկական սփյուռքի կողմից:
Այս մասին հայտնում է БУЧА տելեգրամ-ալիքը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դրանց մեծ մասն ուղարկվում է Ռուսաստան և վաճառվում այնտեղ, քանի որ գները մի քանի անգամ բարձր են:
Նշենք, որ այս թեմային է անդրադարձել նար ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Վերջինս գրել է. «Առք ու վաճառքի կայքում նմանատիպ հայտարարություն է տեղադրված։ Դժվար չէ պարզել այս ապրանքների ծագման աղբյուրը, որտեղից է հայտնվել վաճառողների ձեռքը, արդյո՞ք դրսի հայրենակիցների կողմից ուղարկված օգնություններն են, թե ամեն դեպքում բիզնես է։ Ասեմ, որ պատերազմի օրերին երանի կտայինք նմանատիպ ապրանքներ Հայաստանում լիներ և ժամ առաջ տեղ հասցնեինք։
Հուսով եմ, որ իրավապահ մարմինները արագ կարձագանքեն, քանի որ սա շատ նուրբ և զգայուն թեմա է ու կարող է դառնալ տարբեր շահարկումների թեմա»։


Տելեգրամ ալիքը նշում է, որ սփյուռքահայերը հսկայական օգնություն են ուղարկել իրենց քաղաքների դեսպանատներ, վերջիններս էլ խոստացել են հասցնել դրանք Հայաստան:Օգնությունն այդպես էլ տեղ չի հասել:


Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...