Վազգեն Մանուկյանը և իր թիմը չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին. Արթուր  Վանեցյան

Հայաստանն ու Արցախը խայտառակ պարտության տանելուց, երկիրը անդունդի եզրին հասցնելուց հետո մենք այս պահին ՀՀ վարչապետի աթոռին ունենք ընդամենը մեկ քաղաքական դիակ. Դա վարչապետի քաղաքական դին է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: 

«Այդ աթոռը զբաղեցնող անձը քաղաքականապես մահացել է եւ այլեւս քաղաքական կենդանության նշույլներ չի կարողանա ցույց տալ: 


Նիկոլ Փաշինյանի վարած մեկուսացման քաղաքականության արդյունքում պատերազմի ընթացքում Հայաստանի նկատմամբ իրական դաշնակցային վերաբերմունք ցուցաբերեց միայն Ռուսաստանը, որը պայմանավորված էր այն մոտեցմամբ, որ ՌԴ դաշնակիցը ոչ թե ՀՀ իշխանություններն են, այլ հայ ժողովուրդը»,-ասաց նա: 

Վանեցյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է օր առաջ ձեւավորեն մի իշխանությունը, որը կկարողանա Հայաստանի ու Արցախի համար պահպանել այն, ինչը դեռ հնարավոր է պահպանել. «Անհրաժեշտ է ձեւավորել Ադրբեջանին ոչ ասող իշխանություն, քանի որ ՆԻկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Ադրբեջանին որեւէ հարցում մերժելու կամք ու համարձակություն չունի: Նիկոլ դու հանձնող ես: 

«Հայրենիքի փրկության շարժումը» որպես վարչապետի միասնական թեկնածու առաջադրել ենք մեր երկրի անկախության ակունքներում կանգնած Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: ԲՆա լինելու է ապակուսակցական, վերկուսակցական վարչապետ»: որպես անցումային կառավարության ղեկավար նրա խնդիրն է լինելու հակաճգնաժամային կառավարումն ու երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստելը: Այս հարցում մեզ հաջողվել է գտնել Հայաստանի համար աննախադեպ բանաձեւ՝ Վազգեն Մանուկյանն ու իր քաղաքական ուժը չեն մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: Այսպիսով, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ազատ ու անկախ ընտրությունների երաշխավորը լինելու է սուբյեկտ, ով անձնական եւ կուսակցական շահ չի հետապնդելու»: 

 

Քաղաքականություն

Պատահարներ