Վարչապետին պաշտոնից հեռացնելու ընթացակարգը` ըստ Սահմանադրության. Արգամ Եղիազարյան
ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ընթացակարգը սահմանված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով: Ըստ այդմ՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների 1/3-ը (ԲՀԿ+ԼՀԿ)` այն դեպքում, եթե որոշման նախագծով կա նոր վարչապետի թեկնածու (Վազգեն Մանուկյան):
Որոշումն ընդունվում է պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Կա 131 պատգամավոր, որոնցից 24-ը` ԲՀԿ-ական, 17-ը` ԼՀԿ-ական, 6-ը` անկախ (Աթաբեկյան Վարդան, Բագրատյան Սերգեյ, Թովմասյան Թագուհի, Ուրիխանյան Տիգրան, Գևորգյան Գոռ ու մի կենդանի, որի անունը ձեռքս չի գնում գրել)։ Եթե հանենք այդ զրանենգ երեսփոխանին՝ կստացվի 45 (մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 66 ձայն): Այսինքն` անհրաժեշտ է դեռևս 11 իմքայլական պատգամավորի ձայն (դեռ հարց է՝ այդ 45-ից բոլորը կողմ կքվեարկե՞ն, թե՞ ոչ)։ Իմ Քայլից 2 պատգամավոր այլ պաշտոն ստանձնելու համար վայր է դրել մանդատը, իսկ նրանց տեղը դեռևս չի լրացվել։
Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել, իսկ ՀՀ–ում դեռևս գործում է նման ռեժիմ։ Կա ևս մեկ վատ կետ Սահմանադրության մեջ` եթե անվստահության մասին նախագիծը ԱԺ մտնի և չընդունվի, ապա հաջորդ նման նախագիծ կարող է մտնել առնվազն 6 ամիս հետո։ Հետևաբար` օրինական ճանապարհով «զրանենգ շեյթանին հեռացնելը» գրեթե անհնար է` հաշվի առնելով ԼՀԿ-ի դիրքորոշումն ու ԻՔ պատգամավորների հավատարմությունն իրենց շեֆին:
Արգամ Եղիազարյան
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Տեղի է ունենում Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...