15 օր առաջնագծում էի. ավելի լավ էր՝ ողջ չմնայի, չվերադառնայի, չտեսնեի. Արագածոտնի մարզպետ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արդեն 3 օր է՝ մեր ջոկատով վերադարձել ենք առաջնագծից: Միակ դրական բանը, որ կարող եմ նշել այն է, որ ջոկատից մարդկային կորուստներ չունեցանք: Այս օրերի ընթացքում մեր տղաներից 4-ը վիրավորվեցին:
Շուրջ 15 օր առաջնագծում անցկացնելով՝ շատ դրական ու բացասական երևույթներ, տարբեր անձանց գործողություններ տեսանք նաև, բայց խոսելու սիրտ ու ցանկություն չկա, ընդհանրապես՝ չկա:
3 օրից ավել է մտածում եմ, որ ավելի լավ էր ողջ չմնայի, չվերադառնայի ու այս ամենը չտեսնեի, բայց թշնամու մի արկ, մի գնդակ անգամ ինձ բաժին չհասավ: Ինչ երազանքով, նպատակով գնացել էինք, վերադարձանք դրան չհասած:
Այս պահին ունենք այն, ինչ ունենք: Ասում եմ՝ այս պահին, որովհետև ես ու մեր ջոկատի տղաները ոչ թե վերջակետ, այլ բազմակետ ենք դրել ու վերադարձել: Կա այսօր ու վաղը, կա կիսատ թողած գործ, որը, անկասկած, շարունակելու ենք անկախ բոլոր հանգամանքներից: Վստահ եմ, որ այս միտքը, այս որոշումն ունեն տասնյակ հարյուրավոր, հազարավոր մարդիկ:
Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք: Մեր միասնականությամբ, խելքով, ամուր կամքով դուրս ենք գալու այս ծանրագույն իրավիճակից ու լույս ենք բացելու հայոց աշխարհի վրա:
Իսկ հիմա, իրոք, խոսելու սիրտ չկա»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. եկեղեցականները կշարունակեն իրականացնել արարողություններ
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:&nbs...