Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին. Լավրով
Ռուսաստանը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
«Մենք մեր գործընկերներին մանրամասն տեղեկացրել ենք, նախ և առաջ Ֆրանսիային և ԱՄՆ-ին ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: Ես խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, մանրամասն ներկայացրել իրավիճակը և այն ջանքերը, որոնք մենք ձեռնարկել ենք: Մենք խոսել ենք նաև ամերիկացի գործընկերների հետ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիովին տեղեկացված է եղել այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից և թույլ են տվել համաձայնության գալ նոյեմբերի 9-ին», - նշել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ևս 37 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 37 զինծառայող։ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները՝Դերիկլյան...