Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում ներգրավվելու են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ, իսկ կազմակերպչական հարցերը դրվում են պաշտպանության նախարարության վրա:
Կրեմլից նաև հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի: ՌԴ նախագահն այս մասին ասել է մարդասիրական հարցերը Լեռնային Ղարաբաղում լուծելու թեմայով քննարկման ժամանակ:
«Հուսով եմ, որ մենք արդեն չենք օգտագործի այդ բառակապակցությունը ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»: Հուսով եմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը: Դրանցից մեկը, իհարկե, շատ արդիական է», - ասել է Պուտինն՝ անդրադառնալով հումանիտար խնդիրներին:
Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության լրացուցիչ օգնություն:
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակը ու բախումներն ամբողջությամբ դադարեցվել են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ևս 37 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 37 զինծառայող։ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները՝Դերիկլյան...