Մեծ Բրիտանիան հույս է հայտնել, որ ԼՂ-ում կրակի դադարեցումը կողմերին կմոտեցնի լիարժեք կարգավորմանը
Միացյալ Թագավարությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ դա կողմերին կմոտեցնի լիարժեք բանակցային կարգավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Միացյալ Թագավարության պատվիրակության հայտարարությունում:
«Միացյալ Թագավորությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքում: Հասկանալի է, որ քաղաքացիական զոհերի և տեղահանվածների թվերի աճի, ինչպես նաև COVID-19-ի դեպքերի աճի պայմաններում հրադադարը հրատապ անհրաժեշտ էր: Այս գործողությունները կկանխեն մարդկային հետագա կորուստները, և հուսանք, որ կողմերին կմոտեցնեն լիարժեք բանակցային կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ քանի մարտերը հանդարտվում են, և ձմեռը մոտենում է, իրենք երկու կողմերին էլ հորդորում են առաջնահերթ համարել հումանիտար իրավիճակը՝ հատկապես կենտրոնանալով կանանց և երեխաների կարիքների վրա: Շեշտվում է, որ և՛ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, և՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պետք է լիարժեք հասանելիություն տրվի և աջակցություն ցուցաբերվի`քաղաքացիական անձանց համար անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում գործել պատասխանատու և բարեխղճորեն` հնարավոր դարձնելով հումանիտար օգնության շտապ մատակարարումը»,- ասված է հայտարարությունում:
Միացյալ Թագավարությունը վերահաստատել է իր աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին` որպես հիմնական ձևաչափի, որի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել վերջնական որևէ կարգավորում:
«Դրա Մադրիդյան սկզբունքները ամուր հիմք են ստեղծում հակամարտության տևական լուծման համար, իսկ դրա կառույցները ՝ դրանց իրականացման համար: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին սերտորեն համագործակցել համանախագահների հետ`ի աջակցություն նրանց ջանքերի»,- ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ևս 37 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 37 զինծառայող։ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները՝Դերիկլյան...