Մենք Վալերի Օսիպյանի և Միքայել Համբարձումյանի հայտարարություններին ծանոթ ենք, բայց, դրանք իրենց մեջ կոնկրետություն չէին պարունակում. Աբրահամյան
Մենք Վալերի Օսիպյանի և Միքայել Համբարձումյանի հայտարարություններին ծանոթ ենք, բայց, ըստ էության, դրանք իրենց մեջ կոնկրետություն չէին պարունակում: Yerevan. Today-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ դատախազությունում ընթաց տրվե՞լ է նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանի հայտարարություններին:
«Պետք է նկատի ունենալ, որ հայտարարություններն արվել են իրավապահ մարմինների նախկին ղեկավարների կողմից, որոնց երևի թե կարիք չկա լրացուցիչ նշելու, թե ապօրինի գործողությունների հետ առնչվելու դեպքում, որոնք պետք է լինեին իրնց գործողությունները: Ավելին ասեմ՝ հիմա էլ նրանք զրկված չեն իրավապահ մարմիններին դիմելու և դրանց մասին տեղեկացնելուց: Հայտարարություն անել, որ նման բան եղել է, մի բան է, կոնկրետ փաստական տվյալներ ներկայացնելը մի ուրիշ բան, իրենք ճանապարհը գիտեն, կարող են ներկայացնել իրավապահ մարմիններին, ներկայացնել, թե ինչ ապօրինի բաների են առանչվել, թող ներկայացնեն, դրան համապատասխան էլ իրավական ընթացք կստանան»:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում Yerevan.Today-ի հարցին՝ պաշտոնավարման ընթացքում ապօրինի հրաման ստացե՞լ եք, թե ոչ, Ազատության հրապարակում ցուցարարներին միացած նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց․ «Ստացել եմ, բայց չեմ կատարել»։
Նոյեմբերի 8-ին էլ պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանը, նոյեմբերի 12-ին գրառում էր արել ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում էր․ «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...