Կրեմլում բացատրել են՝ ինչու է Մոսկվան ընդունել Բաքվի` խոցված Մի-24 ուղղաթիռի համար ներողությունը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բաքվի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպը՝ հայտարարելով, որ, իր կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վայրկենական արձագանքը և անկողմնակալ հետաքննություն անցկացնելու ու մեղավորներին պատժելու պատրաստակամությունը թույլ են տվել ընդունել Բաքվի ներողությունը։ Այս մասին փոխանցում է Tert.am-ը։
«Սա իսկապես աղետ է, ողբերգություն։ Զոհվել են մեր երկու զինծառայողները։ Այս դեպքում ակնհայտ է, որ ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքն ու անկողմնակալ հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու Ադրբեջանի պատրաստակամությունը թույլ են տվել ընդունել այս ներողությունները»,- ասել է Պեսկովը RT Россия յութուբյան ալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...