Առաջին անգամ Արցախի հարցով ելույթի ժամանակ մարմնովս դող անցավ. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առաջին անգամ Արցախի հարցով ելույթի ժամանակ մարմնովս դող անցավ...
Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը: Նիստին մեր կողմից միայնակ էի. իշխանության ներկայացուցիչը չկարողացավ միանալ:
Նիստում, բնականաբար, առանձին բաժնով նախատեսված էր քննարկում Արցախյան պատերազմի թեմայով և օրեր առաջ ստորագրված փաստաթղթի մասին:
Շատ դժվար էր հավաքվել ու կրկին խոսել արցախահայության իրավունքների և ընդհանրապես՝ տեղի ունեցող արհավիրքի մասին, երբ մենք ունենք ստորագրված նման խայտառակ փաստաթուղթ:
Ադրբեջանի պատվիրակը սկզբից խոսեց, երևի պատկերացնում եք՝ ինչ ոճով ու պահվածքով։ Նման պահվածք նրանք երբեք չեն ունեցել ոչ մի միջազգային հարթակում։
Բնականաբար, հիմնարար պատասխան տվեցի նրա ելույթին, բայց էլ ի՜նչ...
Ամբողջ մարմնովս դող անցավ այն փաստից, որ պարտված կողմն եմ ներկայացնում ու բողոքում հումանիտար աղետից, անարդար աշխարհից, ահաբեկիչներից ու էական էլ չի, թե ինչից...
Ամեն դեպքում, ապրեցինք նաև այս օրերը, բայց անսասան է հանոզմունքս, որ մենք կարողանալու ենք բարձր պահել հայ ազգի պատիվը, պաշտպանել Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները և հասնել այս խնդրի հայանպաստ լուծման՝ հողի վրա, միջազգային հարթակներում և ապագայում կնքվելիք փաստաթղթերում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ևս 37 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 37 զինծառայող։ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները՝Դերիկլյան...