Ադրբեջանական կողմը ՌԴ ՊՆ-ին խնդրել է միջանցք ապահովել դեպի Շուշի. WarGonzo
Ադրբեջանական կողմը ՌԴ ՊՆ-ին խնդրել է միջանցք ապահովել դեպի Շուշի։ Այս մասին հայտնում է WarGonzo թելեգրամյան ալիքը՝ ՌԴ ՊՆ-ում ունեցած աղբյուրներին հղում տալով։
Ըստ ալիքի հաղորդագրության` այս պահին ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում քաղաք տանող մուտքերից որևէ մեկը։
«Սա նշանակում է, որ այս պահին հնարավոր չէ Բաքվում ավտոբուս նստել ու հասնել Շուշի։ Միակ հնարավոր երթուղին հատուկ ջոկատայիններինն է, որը գալիս է Հադրութից այն նույն «դժոխքի կիրճով»։ Սակայն այնտեղ անգամ ճանապարհ չկա, միայն անվահետքեր են այն թրթուրավոր տեխնիկայից, որն Ադրբեջանի զինված ուժերն այս պահին մտցնում են Շուշի։ Սա է պատճառը, որ առայժմ քաղաքում արված որևէ քաղաքացիական ռեպորտաժ չկա», - ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրն ընդգծում է, որ Ադրբեջանը որոշ ժամանակ անց կկառուցի նորմալ ճանապարհ, որը կանցնի «դժոխքի կիրճով», սակայն առայժմ քաղաքի վերահսկողությունը միայն ձևականորեն է նրանց ձեռքում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...