Փաշինյանը ջանքեր է ներդնում ԼՂ շուրջ պայմանավորվածությունների էությունը ՀՀ քաղաքացիներին բացատրելու ուղղությամբ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացիներին բացատրելու ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստն ու էություն, և Կրեմլում լիահույս են, որ այդ բաատրությունները պատշաճ կընդունվեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Գիտենք, որ վարչապետ Փաշինյանը զգալի ջանքեր է ներդնում՝ բացատրելու այդ պայմանավորվածությունների իմաստն ու էությունը: Հույս ունենք, որ այդ բացատրություններն ըստ պատշաճ կերպով կընդունվեն»,- նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...