Ֆրանսիայում թուրքերը հարձակվել են խաղաղ ցույց իրականացնող հայերի վրա. կան վիրավորներ
Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայում հայերը կրկին բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Հայաստանի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով, Արցախին աջակցող վանկարկումներով նրանք սպասում են ոստիկանության ծառայողների ժամանմանը՝ ներկայացնելու նրանց իրենց պահանջները։ Ցուցարարները ֆրանսիական հեռուստաալիքներով ուղիղ եթեր են պահանջում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ տեղի թուրքերը մուրճերով հարձակվել են հայերի վրա: Հարձակման ժամանակ դեպքի վայր է եկել ոստիկանությունը: Հարձակվողներից մեկին հաջողվել է բռնել հենց հայերի օգնությամբ: Դեպքի վայրում է նաեւ շտապ օգնությունը, տուժածները տեղափոխվում են հիվանդանոցներ: Ճանապարհը դեռ փակ է:
«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասաց հայ ցուցարարներից մեկը:
[1013519f1e5ece3cb064b3e39479a9c5.jpg]
Թարմացվող տեղեկատվություն.
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...