Անկարան՝ Charlie Hebdo-ի Էրդողանի ծաղրանկարների մասին
Անկարան դատապարտում է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի ծաղրանկարների հրապարակումը Charlie Hebdo ֆրանսիական ամսագրում եւ դրանք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակամուսուլմանական ծրագրի» պտուղներն է համարում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կոմունիկացիաների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Charlie Hebdo-ն իր շապիկին հրապարակել էր Էրդողանի ծաղրանկարը` Փարիզի եւ Անկարայի հարաբերությունների միջեւ ճգնաժամի ֆոնին: Թուրքիայի ղեկավարը ծաղրանկարում պատկերված է կիսահագնված, նստած է բազկաթոռին եւ աջ ձեռքում զովացուցիչ ըմպելիք է: Մյուս ձեռքով նա բարձրացնում է ծառա կնոջ զգեստի ծայրը: Ծաղրանկարը վերնագրված է` «Էրդողանն անձնական կյանքում շատ անպարկեշտ է»:
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հակամուսուլմանական ծրագիրը պտուղներ է տալիս: Charlie Hebdo-ն հենց, այսպես կոչված, ծաղրանկարների նոր շարք է հրապարակել, որը լի է իբր մեր նախագահի վիրավորական պատկերներով: Մենք դատապարտում ենք այս հրապարակման մշակութային ռասիզմ եւ ատելություն սերմանելու նողկալի փորձը»,- գրել է Ալթունը Twitter-ում:
Նա նշել է, որ «ռասիստական, այլատյացական, իսլամաֆոբական եւ հակասեմական հրահրումները չեն կարողանա Թուրքիային պատասխան գործողությունների դրդել»:
«Այս տեսակի անպատասխանատու եւ անիմաստ հարձակումները մեր մշակույթի դեմ միայն ռասիզմ եւ խտրականություն կծնեն: Մենք մեր եվրոպացի բոլոր առողջ ընկերներին կոչ ենք անում պայքարել այսպիսի պարզունակ մշակութային ռասիզմի, մտավոր անպտղության եւ ոչ քաղաքակիրթ բանավեճի դեմ»,- հավելել է Ալթունը:
Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների հերթական սրումը տեղի ունեցավ Փարիզի արվարձանում դպրոցի ուսուցչի սպանության եւ ֆրանսիական իշխանությունների` դրան հաջորդած արձագանքի ֆոնին, որը Թուրքիայում որպես մահմեդականների դեմ ուղղված որակեցին:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...