Բանակցություններից հետո Վրաստանը թույլատրել է մի քանի շտապ օգնության մեքենայի մուտքը Հայաստան
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, ինչպես նաեւ տեսանյութ հրապարակվեց, որ Վրաստանը թույլ չի տալիս Վերին Լարսի սահմանային անցակետով շտապ օգնության մեքենաների խմբաքանակի մուտքը Հայաստան: Շտապ օգնության մեքենաների խմբաքանակ էր ուղարկվել՝ Ռուսաստանի հայ համայնքի ջանքերով, որպես մարդասիրական օգնություն:
Ավրորանյուզը կապ էր հաստատել ԱԳ լրատվական բաժնի հետ, որտեղից մեզ ասացին, որ պետք չէ անհանգստանալ եւ փորձում են ճշտել լուրի իսկությունը: Այս րոպեներին հայտնի դարձավ, որ բանակցություններից հետո Վրաստանը թույլատրել է Կազբեգի անցակետով,Ռուսաստանից մարդասիրական օգնության շրջանակներում, Հայաստանի համար ուղարված շտապ օգնության մի քանի մեքենայի մուտքը: Այս մասին ասել է Ռուսաստանում՝ ՀՀ դեսպանության մաքսային կցորդ՝ Արամ Թանանյանը.
«Այս պահին մեկ տրեյլեր չորս շտապ օգնության մեքենայով մուտք է եղել, երկրորդի հարցը քննարկվում է, - ասաց Թանանյանը: Նրա խոսքով մեքենաների մուտքը արգելվել է այն պատճառով, որ դրանք ձեռք են բերել մասնավոր անձանց կողմից:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...