Ավստրիան արգելել է թուրքական «Bayraktar» ԱԹՍ-ների համար կիրառվող մասերի արտահանումը
Ավստրիան արգելել է թուրքական «Bayraktar» անօդաչուների համար կիրառվող մասերի արտահանումը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվականները:
Քվեբեկում տեղակայված ընկերությունը, որն առավել հայտնի է իր Ski-Doo և Lynx ձնագնացներով, հայտնել է՝ նախորդ շաբաթ են իմացել, որ իրենց ենթակայության ավստրիական Rotax ընկերության ռեկրեացիոն ինքնաթիռների շարժիչներն օգտագործվում են թուրքական Բայրաքթար անօդաչու թռչող սարքերում։
«Մենք վերջերս տեղեկացանք, որ Rotax-ի որոշ շարժիչներ ներկայումս օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում և անմիջապես մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել։ Միևնույն ժամանակ մենք դադարեցնում ենք օդանավերի շարժիչների առաքումը անհասկանալի օգտագործման երկրներ», - ասվում է BPR-ի ավագ փոխնախագահ և ընկերության խոսնակ Մարտին Լանգելյերի հայտարարության մեջ։
Լանգելյերը նշել է, որ Rotax-ի ինքնաթիռների բոլոր շարժիչները նախագծված և արտադրված են Ավստրիայում՝ բացառապես քաղաքացիական նպատակներով և սերտիֆիկացված են միայն քաղաքացիական օգտագործման համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...
Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ, ապա հեռացրեց տեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որն ո...
Հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00...