Հասարակություն

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Լոս Անջելեսում հայերի հզոր երթին

WRed
Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Լոս Անջելեսում հայերի հզոր երթին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հայերի բազմամարդ բողոքի խաղաղ ցույցին Թուրքիայի հյուպատոսության առջև:

«Հզոր քայլերթ ԱՄՆ-ում: Ավելի քան 150 հազար հայրենակիցներ հավաքվել են Լոս Անջելեսում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով բողոքի ցույցի տեսանյութը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս օրերին Հայաստանի հավաքականի ճամբարում է: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Տալինում Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի էստոնացիների հետ:

 

[412fa6d6c9eb5bd2571d13266c313ac9.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250