Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը
Գերմանիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ լրատվական գործակալությունից։
Ի դեպ սրա մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել է հակամարտությունը քաղաքական եղանակով կարգավորելու անհրաժեշտությունը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն, իր հերթին, գերմանացի պաշտոնակցին ասել է, թե «հայկական կողմը հրետակոծում է ռազմաճակատից հեռու գտնվող խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ»:
Բայրամովը նաև ասել է, որ «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջները»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...