ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ արտգործնախարարները ԼՂ հարցով հայտարարությամբ հանդես կգան. Լավրով
Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները համատեղ նոր հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Երեք համանախագահները (ԵԱՀԿ Մինսկի խմբի - խմբ.), որոնք ներկայանում են Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների անունից, հանդես են եկել ուժեղ հայտարարությամբ: Այժմ մենք հայտարարություն ենք պատրաստում երեք երկրների արտգործնախարարների կողմից», - ասել է նա:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներն ավելի վաղ կոչ էին անում հակամարտող կողմերին դադարեցնել բախումները, պարտավորվել բանակցություններ սկսել առանց նախապայմանների, դատապարտել են սրումը, ինչպես նաև ցավակցել զոհվածների և վիրավորների հարազատներին:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...