Իրանցի խորհրդարանականներն այցելել են ԼՂ սահման
Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախօրեին այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուեյի հայտարարությանը հղումով։
«Այսօր առավոտյան Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի մի շարք անդամներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին հարող սահմանամերձ շրջան։ Այցը միտված էր այցելել սահման և քննարկել Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր»,- ասված է նրա հայտարարությունում։
Նա հայտարարել է, որ «այցի ընթացքում ուսումնասիրվել են Իրանի սահմանամերձ շրջաններում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հետևանքները»։
Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո ավելի քան 20 ականանետային արկ է ընկել Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիս-արևմտյան Ասլանդոզ շրջանում:
Թեհրանը նշել է կրակի դադարեցման և երկխոսության միջոցով ղարաբաղյան հակամարտության լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու կողմերին նախազգուշացրել իրանական տարածքում պատահական կրակի բացման հետևանքների մասին։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...