Իմ «դելիկատ» ու երկար ժողովներ սիրող «միջազգային հանրություն», հիմա Թուրքիան էլի «ни при чём». Նաիրա Զոհրաբյան
Իմ «դելիկատ» ու երկար ժողովներ սիրող «միջազգային հանրություն», հիմա Թուրքիան էլի ни при чём: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իր ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Թուրքական արտադրության այս արկերը թափվել են Վարդենիսի Կութ գյուղի վրա, հիմա հերթական ոչ հռետորական հարցս եմ ուղղում «միջազգային հանրությանը». էն որ ասում եք չունեք անհրաժեշտ ապացույցներ ռազմական կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածության մասին, էդ հաստատ լու՞րջ եք ասում:
Էլ ի՞նչ պիտի անի Թուրքիան, էլ ի՞նչ հայտարարություններ պիտի անեն Էրդողանն ու Չավուշօղլին, որ դուք ձեր coffee break -ի արանքներում անցկացվող էքստրեննի ժողովներն ու գոլ և լղոզած հայտարարությունները «թարգեք» և վերջապես բռնեք Թուրքիայի ձեռքը ՝ տարածաշրջանային ոճրագործությունն ու աղետը կանխելու համար»:
[1dafc6b653a6170f5c762e83dc75f8c7.jpg]
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների անունները։ Ադ...