Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ. Հենրիխ Մխիթարյանը դիմում է միջազգային հանրությանը
Մենք շարունակում ենք ականատես լինել կատաղի ռազմական կռիվների Լեռնային Ղարաբաղի դեմ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
«Ադրբեջանական զինուժը ռմբակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը և գնդակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները վիրավորվել են ադրբեջանական հրթիռային հարվածներից:
Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ազգը սպառնալիքի տակ է: Համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգված են: Եթե այսօր այն չդադարեցվի, վաղը կարող է տարածաշրջանից տարածվել դեպի մյուսները: Այսօր մեր երեխաներն են թիրախ դարձել, վաղը նրանք կարող են քոնը լինել:
Եվս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը հնարավոր ամեն ինչ անել`օգնելու դադարեցնել հայերի դեմ ռազմական գործողությունները», - նշել է Մխիթարյանը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների անունները։ Ադ...