Հակառակորդի հարձակման մասշտաբներն աննախադեպ են. 1 դիրքի վրա գրոհում է 200 թշնամու զինվոր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ հակառակորդի հարձակման մասշտաբները աննախադեպ են:
«Թշնամիին գրոհում է այնպիսի ծավալներով, որ, ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում, հակամարտության գոտիներից որևէ մեկում: Հարյուրավոր տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, 1000-ավոր արկեր և հրթիռներ, 10-յակ ինքնաթիռներ, 100-ավոր անօդաչու թռչող սարքեր և 10-յակ հազարավոր հետևակ արդեն 1 շաբաթ գրոհում են Արցախի Պաշտպանական բանակի դիրքերը շփման գծի ամբողջ երկայնքով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Վարչապետի՝ նախորդ օրվա վերլուծություները ցույց են տվել, որ Արցախի ՊԲ-ի 1 մարտական դիրքի վրա գրոհի են նետվում մոտավորապես 150-200 թշնամական զինվոր:
«Ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ»,-ասել է Փաշինյանը:
Նա նաև հայտարարել է, որ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ այս պահին գտնվում են ադրբեջանական ԶՈՒ-ի տարբեր օղակներում և ղեկավարում են ռազմական գործողությունները, և հենց սա է վկայում՝ ինչպիսի ծանր մարտեր են առաջնագծում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների անունները։ Ադ...