
Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ. օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը. Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ գրեթե սահմանի ողջ երկայնքով։ Մասնավորապես թեժ են եղել հյուսիսային եւ հարավային ուղղությունները։ Հայկական բանակի ստորաբաժանումները, վարելով թեժ մարտեր, արձագարել են շեշտակի, զգալի հաջողություններ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ հայկական ստորաբաժանումները հակատանկային եւ հրետանային միջոցներով խոցել է հակառակորդի 137 տանկ եւ զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը՝ հակառակորդի հարձակողական բոլոր գրոհները հետ մղելով եւ կորուստներ պատճառելով:
«Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ եւ դժվար մարտեր։ Մոտավեր տվյալներով՝ կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցրած»,- ասել է Հովհաննիսյանը։