22-ամյա լեյտենանտ որդիս զոհվեց թշնամու դեմ անհավասար մարտում. Սմբատ Մազմանյանի հայր
Սմբատ Հմայակի Մազմանյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝ թշնամու դեմ անհավասար մարտում: Այդ մասին գրառում է արել զոհված զինծառայողի հայրը՝ Հմայակ Մազմանյանը:
«Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1ամիսը)։
Գերազանցության կարմիր դիպլոմով 2019 թ. ավարտեց ԵՊՄՀ֊ի մաթեմատիկայի ֆակուլտետը,փորձառու մեղվաբույծ, մեղվապահ էր։ Տղաս, ինչպես զոհվածներից շատերը, դեռատի տարիք ուներ, ամուրի էր և առաջնագծում էր»,-գրել է զոհված զինծառայողի հայրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմանում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում եւ ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն: Մարտերը շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Հրապարակվել են Արցախում ադրբեջանական կողմից կռված և սպանված վարձկանների լուսանկարները. Jesr Press
Արաբալեզու էլեկտրոնային Jesr Press պարբերականը հրապարակել է Արցախում Ադրբեջանի կողմից կռված և վիրավորված վարձկանի առաջին...
Հարվածային ԱԹՍ-ները Գեղարքունիքում ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. կա զոհ և վիրավորներ. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.«Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են հրետանային ո...