ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը
Բաբկեն Թունյանի հետ զրույց չի եղել, պարզապես կտրուկ պատասխանել է, որ ոչ մի փոփոխություն չի լինելու, փոխզիջում չի լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկը, ով մասնակցում է Կառավարության դիմաց արվող բողոքի ակցիային։
«Փաշինյանը խի՞ խաբեց մեզ, եթե ի վիճակի չէր կառավարելու պետությունը ինչի՞ է մեզ այս վիճակի դրել: Նա պետք է տիրություն անի իր երկրին ու ժողովրդին: Ինքը պետք է մտածի բոլոր ընտանիքների մասին, որոնք պետք է ապրեն, ոչ թե վերջին հացն ուզենա ձեռքներից վերցնի: Ուր է հիմա վարչապետը, մենք պահանջում ենք, որ նա մեզ միանա: Մենք փող չենք ուզում, մենք մեր փողերով ապրում ու բյուջե ենք լցնում: Պարոն վարչապետ մենք ձեզ խնդրում ենք, ասում ենք՝ եկեք միացեք մեզ: Մենք ձեզ հետ ենք եղել, դուք էլ պարտավոր եք լինել մեզ հետ: Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը, ժողովուրդն էլ ավելի շատ կսնանկանա ու երկրից կգնա: Հենց ճանապարհը բացվեց, ժողովրդի 80 տոկոսը կգնա»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գաղտնի նկարահանում. «Հանրապետականը 70 գլուխ անասունա ունեցել խորհրդարանում». Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է
Համացանցում է հայտնվել գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վիրավորում է հանրապետական կուս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուբայում զույգը վճարել է 95.000 դոլար ապագա երեխայի սեռը Բուրջ Խալիֆայի վրա տեսնելու համար
Դուբայում զույգը վճարել է 95.000 դոլար ապագա երեխայի սեռը Բուրջ Խալիֆայի վրա տեսնելու համար: