Հասարակություն
Թուրքիան և Ռուսաստանը Անկարայում կբանակցեն Իդլիբի հարցով
WRed
Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանն ու Թուրքիան հերթական բանակցությունները կանցկացնեն Սիրիայի Իդլիբ նահանգի վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը տեղի կունենա Անկարայում՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, Ռուսաստանի զինված ուժերը Սիրիայի հյուսիսարևելքում խոշոր օպերացիա էին իրականացրել, որի ընթացքում հարվածներ էին հասցրել ահաբեկչական խմբավորումների հենակետերին։
Հիշեցնենք, որ Թուրքիան և Ռուսաստանը մարտին պայմանավորվել էին Իդլիբում հաստատել հրադադար ռեժիմ, ինչպես նաև համատեղ պարեկապահակային ծառայություն սկսել M4 մայրուղու երկայնքով։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
WRed
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
WRed
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
WRed