Ռազմավարության առումով ես 100%-ով համոզված եմ, որ ամեն ինչ ճիշտ ենք արել. Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
ՀՀ կառավարությունը 100 տոկոսով թափանցիկ է եղել և շարունակում է թափանցիկ մնալ կորոնավիրուսի հարցով: Այն, ինչ գիտի Կառավարությունը կորոնավիրուսի թվերի հետ կապված, գիտի հանրությունը:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցին:
«Մենք որդեգրել ենք հրապարակային հետևյալ սկզբունքը՝ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, և մենք դա արել ենք, և ճիշտ ենք արել: Ռազմավարության առումով ես ճշգրիտ համոզված եմ, որ 100 տոկոսով ինչ արել ենք, ճիշտ ենք արել: Այդ պրոցեսում եղել են թերություններ, դրա հետ կապված ՊՎԾ-ն էլ է դիտարկումներ արել, ԱԺ գլխադասային հանձնաժողովն էլ է դիտարկումներ արել: Թերություններ, ինչպես ամեն տեղ, եղել են, բայց մենք ռազմավարության առումով ճիշտ ենք վարվել և ճիշտ ենք վարվում»,-ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որոնց համաձայն՝ երկրների մեծ մասը չի հրապարակում կորոնավիրուսի իրական տվյալները. «Երկրներ կան և եղել են, որոնց օրական տվյալներն ուղիղ կապվածության մեջ են մեր օրական տվյալների հետ: Որ գրաֆիկներով նայում ենք, իրար զուգահեռ շարժվում են: Մենք առավոտյան ենք հրապարակում, իրենք՝ երեկոյան: Այդպիսի բան չի կարող լինել, որ գրաֆիկները ոնց դնում ենք, նույն կերպ սինխրոն շարժվում են առաջ»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 դեպք, վիրուսի հետևանքով մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասե...